Գերմանիան պետք է 2019 թվականին ավելի շատ պատասխանատվություն ստանձնի և ավելի ակտիվ իր շահերը պաշտպանի։ Այս մասին իր ամանորյա ուղերձում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է RT-ն։
«Առկա են կլիմայի փոփոխության, միգրացիայի կառավարման եւ կանոնակարգման, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ճակատագրական հարցեր։ Մեր սեփական շահերից ելնելով մենք ցանկանում ենք լուծել բոլոր այդ հարցերը եւ մենք կարող ենք դա անել բոլորից լավ, եթե հաշվի առնենք մյուսների շահերը»,-ասել է Մերկելը։