Այս պահին նորընտիր խորհրդարանում ընթանում է ԱԺ նախագահի տեղակալների ընտրության հարցը:
7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի տեղակալների պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրեց Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունները:
Այս մասին հունվարի 14-ին Ազգային ժողովի առաջին նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: