Երեկ` հունվարի 14-ին նորընտիր խորհրդարանի առաջին նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևոգյանն իր ելույթում գրաբարով մեջբերեց Պողոս առաքյալի խոսքերը, ինչը սոցցանցերում քննադատությունների առիթ հանդիսացավ:
Հարցին, թե ինչ էր դրանով ուզում ասել, պատգամավորը պատասխանեց. «Անկեղծ ասած, Ձեզ խորհուրդ կտայի նորից լսել իմ ելույթը, թե ինչ եմ ասել և Ձեզ մոտ այդ հարցը չի առաջանա: Իսկ ինչ վերաբերում է սոցցանցերում իմ ելույթի քննարկմանը, չեմ հասկանում դրա պատճառը և իմաստը որն էր, երբ որ շատ հստակ ամեն ինչ ասվում է: Այսինքն՝ էն, ինչ որ ես ասել եմ՝ Սուրբ գրքից բերված կարճ ցիտատ է, որը Հիսուսի խոսքերն են և արտացոլված են եղել թե’ Մաթևոսի, և թե’ Պողոս առաքյալի խոսքերով»,- ասաց պատգամավորը:
Տեսանյութը՝ Asekose.am-ի: