Ես կարծում եմ, որ քաղծառայության համակարգի վերանայման ընդհանուր կարիք և բարոյական կողմի վրա պետք է միանշանակ ուշադրություն դարձնել: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե կառավարությունում չե՞ն մտածում պարգևավճարների սահմանաչափերի փոփոխության մասին:
«Եթե մենք ուզում ենք ունենալ մրցունակ պետական համակարգ, մենք պետք է քաղծառայության համակարգը վերանայենք, ինչպես նաև պետական համակարգում աշխատավարձերը գոնե մոտեցնենք մասնավոր սեկտորին և դարձնենք մրցունակ, որպեսզի լավագույն կադրերը, ինչ-որ մի փուլում չգնան մասնավոր սեկտոր»,- ասաց Ավինյանը:
Հարցին, թե ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին պաշտոնանկ անելու վերաբերյալ կառավարությունը մտածո՞ւմ է, Ավինյանը պատասխանեց. «Նման քննարկում չի եղել»: