Որոշումը գնահատում եմ բացասական: Այս մասին ասյօր՝ փետրվարի 7-ին,  Վերաքննիչ դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը՝ անդրադառանալով Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարացնելու դատարանի կայացրած որոշմանը:

«Այս որոշման մեջ իրավաբանական կոմպոնենտը հավասար է զրոյի: Այս որոշումը հարյուր տոկոսով քաղաքական պատվերի շրջանակներում կայացրած որոշում է: Իրավաբանությունն այս որոշման մեջ հավասար է զրոյի: Այս գործով արդարադատություն չի իրականացվում, իրականացվում է քաղաքական հետապնդում»,-ասաց Ալումյանը: 

Ալումյանը նշեց, որ իրենք այս որոշումը պարտադիր բողոքարկելու են: 

«Հերթական անգամ դիմելու ենք Եվրոպական դատարան, զուգահեռաբար վճռաբեկ դատարան»,-ասաց փաստաբանը: