Փետրվարի 19-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Մարգարա-Էջմիածին ավտոճանապարհի Մ3 կմ հատվածում՝ Գրիբոյեդով գյուղի սկզբնամասում, ճակատ-ճակատի բախվել են ВАЗ 21144 մակնիշի 35 ZՍ 849 համարանիշի և Opel Vectra մակնիշի 35 TV 742 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներից 3-ին հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները, իսկ մեկին, ով ծայրահղ ծանր վիճակում է եղել, հիվանդանոց է տեղափոխել Վաղարշապատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Մինչ վթարի վայրում զննություն էր կատարվում հետաքննիչի կողմից, հիվանդանոցիղ ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: