Այսօր՝ փետրվարի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 04։20-ի սահմաններում Սևան քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Հայկ Սարկիսովը իր վարած Opel մակնիշի 91 ՕM 991 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Լեռնանիստ գյուղ տանող ճանապարհի կամրջի բետոնե անկյունային հատվածին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում shamshyan.com կայքը վթարի հետևանքով վարորդ Հ. Սարկիսովը տեղում մահացել է։

 

 

 

Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել արտակարգ իրավիճակների նախարության փրկարար ծառայության թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը։ Այնուհտեև փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։