ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է հանրահայտ «Տաքսի» ֆիլմի գլխավոր դերակատար, ֆրանսիացի դերասան Սամի Նասերիին, նրա եղբորը՝ «13-րդ թաղամաս» ֆիլմից հայտնի Բիբի Նասերիին և «Միքս Ֆայթ» մրցաշարին մասնակցելու նպատակով Երևան ժամանած մյուս հյուրերին:

ՀԱՕԿ նախագահը նվերներ է հանձնել հեղինակավոր հյուրերին և կարևոր համարել տարբեր ազգերի ու մասնագիտությունների տեր մարդկանց մեկ հարկի տակ հավաքվելը: Սամի Նասերին պատմել է Հայաստանից և հայերից ստացած տպավորությունների մասին:

Գագիկ Ծառուկյանին հյուրընկալված պատվիրակության անդամները նաև շրջայց են կատարել Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի տարածքում, մասնակցել գինու համտեսի արարողությանը: