Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ փետրվարի 27-ին, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, մեկնարկել է Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրվող «Սասնա Ծռերի» 10 անդամների դատական նիստը:
Այսօր դատարանը քննում էր տուժած ոստիկաններին: Արամ Հարությունյանի ցուցմունքի ժամանակ դահլիճից ռեպլիկներ հնչեցին ոստիկանների հասցեին և փոխադարձ վիրավորանքների պատճառով դատարանի դահլիճում անկառավարելի իրավիճակ ստեղծվեց: