«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Ալ. Մյասնիկյանի հուշարձանի մոտ հարգանքի տուրք մատուցեց 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին:

Լրագրողների հետ զրույցում  կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ Մարտի 1-ը ցավ է բոլորիս համար, որ նման դժբախտություն է պատահել, դա ցավ է ամբողջ հայ ժողովրդի համար: 
«Բոլորիս համար դա ցավի և վշտի օր է:  Բոլորը հիշում են և իրենց հարգանքի տուրքը մատուցում զոհերի հիշատակին, որպեսզի այդպիսի օրեր այլևս չկրկնվեն»,- ասաց Ծառուկյանը:

Ծառուկյանը  դեռ չի որոշել՝ մասնակցելո՞ւ է երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ Ազատության հրապարակից անցկացվելիք երթին, թե ոչ: