Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը ժխտում  է, որ «Սորոսի հիմնադրամից» ստացել է անհատական դրամաշնորհ՝ Բուդապեշտում գիտաժողովի մասնակցելու համար: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Հայկ Բաբուխանյանը:

«Տեղեկացնեմ Ձեզ, որ իմ փաստաբանները զրպարտանքի և վիրավորանքի համարարդեն նախապատրաստել են դիմում՝ դատարան դիմելու համար»,- հայտնեց Բաբուխանյանը:

Նշենք, որ Սիվիլնեթի գրավոր հարցմանն ի պատասխան «Բաց հասարակության հիմնադրամ»-ը նշել է, որ Բաբուխանյանը ստացել է անհատական դրամաշնորհ՝ 2000թ․ սեպտեմբերի 29-30-ը Բուդապեշտում Միջազգային քրեական դատարանի գիտաժողովին մասնակցելու համար։