Նացիոնալ լիբերալիզմը կամ լիբերալ ազգայնականությունը ծնվել է Գերմանիայում՝ 19-րդ դարում:
Քաղաքական գաղափարախոսության կողմնակիցները սկզբունքային տարբերությունն էր էին տեսնում ավանդական լիբերալների հետ:
Լիբերալ ազգայնականները կողմ էին պետության կառավարման ավտորիտար մեթոդներին եւ երազում էին ուժեղ ու հզոր Գերմանական կայսրության մասին:
Նացիոնալ լիբերալիզմի գաղափարախոսության կրողներ Մաքս Վեբերն ու ուրիշները շատ երկար քննարկում էին հասկանալու համար, ինչպես է հարաբերվելու Դեմոկրատական Գերմանիան եվրոպական այլ երկրների հետ:
19-րդ դարում եվրոպական երկրներում ազգային լիբերալիզմը նկարագրվեց որպես «ազգի եւ պետության առաջացման մի անբաժան կառուցակարգ»:
Այս բնորոշումը տվել է քրիստոնյա դեմոկրատ Ժոզիֆ Անթոլը, որը եղել է Հունգարիայի առաջին հետխորհրդային վարչապետը:
«Նացիոնալ լիբերալիզմ» տերմինը առաջին անգամ օգտագործվեց գերմանալեզու երկրներում, մասնավորապես Գերմանիայում եւ Ավստրիայում 19-րդ դարի ժամանակ:
Պատմության այդ ժամանակահատվածում, նացիոնալ-լիբերալները հաճախ չէին ընտրվում պառլամենտ եւ նույնիսկ մաս էին կազմում կառավարությանը:
Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ Գերմանիան ու Ավստրիան պարտվեցին, նացիոնալ-լիբերալիզմը կամ լիբերալ-ազգայնականությունը դադարեց լինել որպես ծանրակշիռ գաղափարախոսություն եւ սկսեց կլանվել ավելի արմատական ուժերի կողմից՝ ինչպիսիք էին ազգային պահպանողականները, սոցիալիստ-ազգայնականները եւ դոյչ-ազգայնականները:
Լիբերալ-ազգայնականությունը կամ նացիոնալ-լիբերալիզմը նպատակներն են տնտեսական ազատության եւ ազգային ինքնիշխանության հետապնդումը եւ պետության ներքին ու արտաքին քաղաքականության իրականացումը այդ դիտակետից:
Ժամանակակից աշխարհում այսօր նացիոնալ-լիբերալիզմը վերադարձնում է իր արդիականությունը եւ իր գաղափարի ներքո է հավաքում թե աջ լիբերալներին, թե չափավոր ազգայնականներին:
Դասական լիբերալ-ազգայնական կամ նացիոնալ-լիբերալ քաղաքական կուսակցություն համարվում է Ավստրիայի "Ազատություն" կուսակցությունը, որը հետագայում փոխվեց դարձավ "Հանուն Ավստրիայի ապագայի" դաշինք:
Դաշինքը երկու անգամ կառավարող կուսակցության հետ կազմել է կոալիցիա, իսկ կուսակցության առաջնորդը Յորգ Խայդերը երկու անգամ դարձել է Կարինտիի մարզպետ:
Գերմանիայում "Ազատ դեմոկրատական" կուսակցությունը ունի բավականին մեծ խմբակցություն:
Ռուսաստանում լիբերալ-ազգայնականության գաղափարի հետնորդներից էր Միխաիլ Նիկիֆորովիչ Կատկովը:
Լիբերալ-ազգայնական քաղաքական հոսանքներ կան նաեւ Ֆրանսիայի հանրապետությունում:
Հետաքրքրական է, ինչպիսի դրսեւորումներ կարող է ունենալ այն Հայաստանում, հաշվի առնելով մեր երկրի՝ որպես ազգ-պետություն մոդելով կառուցվող երկիր: Սրա վերաբերյալ ավելի խորքային վերլուծություններ կներկայացնենք մեր հաջորդ հրապարակումներում:
ՀՀ ՊԿԱ քաղաքական կառավարման եւ հանրային քաղաքականության ամբիոնի երկրորդ կուրսի մագիստրանտ Սմբատ Ղահրամանյան: