Ֆինլանդիան արդեն երկրորդ տարինէ համարվում է աշխարհի ամենաերջանիկ երկիրը՝ ըստ World Happiness Report վարկանիշի։ Հայտնում է Lenta.ru-ն:
156 երկրներից ընտրությունը կատարվել է հաշվի առնելով այդ երկրների կյանքի տևողությունը, սոցիալական աջակցությունը, կոռուպցիան և այլն:
Ամենաերջանիկ երկրներ են նև Դանիան, Նորվեգիան, Իսլանդիան, Նիդեռլանդները, Շվեյցարիան, Շվեդիան, Նոր Զելանդիան, Կանադան և Ավստրիան: Առաջին տասնյակում չեն հայտնվել ԱՄՆ-ը (19-րդ տեղ), Գերմանիան (16-րդ), Ֆրանսիան (24-րդ) եւ Սաուդյան Արաբիան (28-րդ):
Ամենադժբախտ երկրներն են՝ Հարավային Սուդանը (վերջին՝ 156-րդ տեղը), Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը (155-րդ), Աֆղանստանը (154-րդ), Տանզանիան (153-րդ), Ռուանդան (152-րդ) Եմենը (151-րդ) եւ Մալավին (150-րդ տեղը):