ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ սպասվելիք հանդիպման մասին՝ հետաքրքրվելով, թե կա՞ արդյոք հստակ օրակարգ։
Վարչապետը հարցին պատասխանելիս գրպանից հանեց հեռախոսն ու նայեց էկրանին, ապա փոխեց խոսքն ու կմկմալով սկսեց խոսել հանդիպման հավանականության մասին։
«Հիմա ինձ․․․ հընթացս, երբ որ կլինի տեղեկություն, ես կտամ, բայց, ըստ ամենայնի, այո, հանդիպումը հաստատվում է երկու կողմերից, և այն նախատեսված է այս շաբաթ։ Ես այս քննարկումներից հետո, եթե ամեն ինչ հաստատվի, պետք է մեկնեմ, հանդիպումը պիտի տեղի ունենա․․․ հա, ես ուրիշ բան էի ասում»:
Կարդացեք նաև՝ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման կոնկրետ օրակարգ կա՞. Զոհրաբյանը՝ Փաշինյանին