Ինչպես արդեն հայտնել էինք խոշոր չափի կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանը։ Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների վերահսկողության ներքո կաշառքի գումարը հանցակից փաստաբանի միջոցով է փոխանցվել դատավորին, որից անմիջապես հետո ստացված գումարը վերջինիս մոտ հայտնաբերվել և վերցվել է:
Armdaily.am-ի տեղեկություններով գիշերը բերման են ենթարկել նաև փաստաբան Վահագն Դանիելյանին: Փաստաբանների պալատի պաշտոնական կայքի տեղեկատվության համաձայն Դանիելյանը մասնագիտացած է անձի դեմ, անձի ազատության, պատվի և արժանապատվության, ինչպես նաև մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների դեմ ուղղված հանցագործություններում։ Նա փաստաբանի արտոնագիր ստացել է 2002 թ-ին։