ՀՀ Կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը ներկայացրել է Կառավարության մարտ ամսվա գործունեության ամփոփումը:

Մարտին գործադիրում ստորագրվել է համաձայնագիր` Երևանում նոր ՋԷԿ կառուցելու մասին. 250 միլիոն դոլար արժողությամբ նախագիծը կյանքի կկոչվի 26 ամսվա ընթացքում: ՋԷԿ-ի շահագործման հետևանքով կստեղծվի 230 աշխատատեղ:

Մարտ ամսին նաև գործադիրը հաստատեց Կառավարության կառուցվածքը, իսկ ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես Քաղաքացու օր:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Նյութի աղբյուրը՝ shantnews.am-ի։