«Սպայկա» ընկերության աշխատակիցները Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դիմացից շարժվեցին դեպի կառավարություն։ «Մենք Սպայկա ենք և նույն համախմբվածությամբ շարժվում ենք դեպի կառավարության շենք՝ պահանջելով հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,- հայտարարեց ընկերության զարգացման գծով տնօրեն Կարեն Բաղդասարյանը։
Նա ասաց, որ այս պահին տեղեկություն չունեն, թե որտեղ է գտնվում Դավիթ Ղազարյանը, սակայն ասաց, որ կճշտեն և կտեղեկացնեն բոլորին։