Նորագավիթի մաքսակետում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիտողություն արեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ տեսնելով, որ Հայաստանի դրոշը գտնվում է աշխատասենյակի հատակին:
«Դրոշը ոտքերի տակ գցած` աշխատում են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ի պատասխան Դավիթ Անանյանն ասաց. «Քթի ծակի բացակայություն է»:
Սակայն Փաշինյանը հակադարձեց՝ ասելով, թե ոչ թե «քթի ծակի բացակայություն է», այլ ընկալման բացակայություն:
«Ինչի՞ համար է ինքը ստեղ: Որտեղ դրոշը դրել ա՝ տենց էլ աշխատանքը… ինքն ավելի բարձր է կանգնած, քան դրոշը: Նույնիսկ նստած ժամանակ ինքն ավելի բարձր ա, քան դրոշը: Էդ ա իրա ընկալումը: Ո՞նց կարա մարդն ամեն օր գա, մտնի իրա աշխատասենյակ, տենա դրոշը կեղտոտ գցած ա անկյունում… Էդ մարդը ո՞նց կարա Հայաստանում ուսադիրների տակ լինի: Կազատե՛ք բոլորին, մի մարդ չմնա էդ սենյակում աշխատող, մի մարդ չմնա»:
Նիկոլ Փաշինյանը զայրացավ այդ աշխատասենյանկում աշխատողի վրա և ասաց. «Դիմումդ կգրես ու կգնաս, լսեցի՞ր»:
Տեսանյութը՝ news.am-ի։