Այսօր քաղաքական եւ պետական անվանի գործիչ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է:
Դեմիրճյանը ծնվել է 1932թ. ապրիլի 17-ին, Երեւան քաղաքում։
Այսօր նա այսօր կդառնար 87 տարեկան, եթե չլիներ չարաբաստիկ հոկտեմբերի 27-ը:
1999թ. հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստի ժամանակ Կ. Դեմիրճյանը, Վ. Սարգսյանը, ԱԺ հինգ պատգամավորներ և մեկ նախարար քաղաքական աննախադեպ ահաբեկչության զոհ դարձան:
Կարեն Դեմիրճյանին հետմահու շնորհվել է Հայաստանի Ազգային Հերոսի կոչում և Հայրենիքի շքանշան:
Կենսագրական տվյալներ՝
1954թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետը:
1954-58թթ. աշխատել է Լենինգրադի պաշտպանական գիտահետազոտական ինստիտուտներից մեկում կոնստրուկտորական խմբի ղեկավար:
1958թ. ընտրվել է Երևանի էլեկտրատեխնիկական գործարանի կուսակցական կոմիտեի քարտուղար:
1959-61թթ. սովորել է ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր բարձրագույն կուսակցական դպրոցում:
1962թ.-ից աշխատել է Երևանի էլեկտրատեխնիկական գործարանի տնօրեն:
1966թ. ընտրվել է Հայաստանի Կոմկուսի Երևանի քաղկոմի քարտուղար, 1971թ.` 2-րդ քարտուղար, 1972թ.` ՀԿԿ ԿԿ քարտուղար: 1974թ. նոյեմբերից մինչև 1988թ. մայիս եղել է ՀԿԿ ԿԿ 1-ին քարտուղար:
1991-99թթ. եղել է Հայէլեկտրամեքենա գիտարտադրական միավորման գլխավոր տնօրեն:
1998 թ. առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու:
1999թ. մայիսին ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահ:
1999թ. հոկտեմբերի 27-ին Ազգային Ժողովում նիստի ժամանակ դարձել է ահաբեկչության զոհ:
1974թ. սկսած բազմիցս ընտրվել է ՀԿԿ կենտկոմի, ԽՄԿԿ կենտկոմի անդամ, ԽՍՀՄ IX-XI գումարումների և ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր:
Պարգեւատրվել է ԽՍՀՄ Լենինի (2), Աշխատանքային Կարմիր դրոշի (3), Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով, խորհրդային եւ այլ երկրների կառավարական պարգեւներով: Նրա անունով է անվանակոչվել Երեւանի մետրոպոլիտենը, մարզահամերգային համալիրը, փողոցներ ՀՀ քաղաքներում:
Հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքերից օրեր առաջ, նա իր եղբորը՝ Կամո Դեմիրճյանին ասել էր՝ «Կամո՛, իմացի՛ր, ինձ սպանելու են»: