Այսօր Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում հարգել են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Անց են կացվել մի շարք միջոցառումներ, մասնավորապես, քաղաքի կենտրոնական կինոթատրոնում կազմակերպվել է «Արտույտների ագարակը» ֆիլմի ցուցադրությունը, ծառատունկ քաղաքի կենտրոնական՝ «Կյանքի պուրակում»՝ նվիրված անմեղ զոհերի հիշատակին, ինչպես նաև պատարագ է մատուցվել քաղաքի Հայ առաքելական սուրբ Աստվածածին եկեղեցում:
Միջոցառմանը ներկա էին հայտնի զապորոժիեցիներ, հոգևորականներ, այլ համայնքների ներկայացուցիչներ և, իհարկե, Զապորոժիեի ողջ հայկական համայնքը.