Երեկ՝ ապրիլի 27-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով ՌԴ իրավապահ մարմինների հետ, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան են տեղափոխել Երևանի բնակիչ 47-ամյա Մանվել Հովհաննիսյանին:

Ըստ աղբյուրի՝ նա 2017 թ.-ի սեպտեմբերից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերի մեղադրանքով (սպանություն, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, խուլիգանական դրդումներով) հատկանիշներով:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ 2017թ.-ի սեպտեմբերին դաժան ծեծի էր ենթարկվել մի քաղաքացի, որի դին հայտնաբերվել էր Կոտայքի մարզում:

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաքննությունը վերսկսվել է: