«Բոլորը պետք է ենթարկվեն վեթինգի, այդ թվում՝ ԱԱԾ-ն և, եթե անհրաժեշտություն լինի, նաև ԱԱԾ ղեկավարը»,- այս մասին Սարդարապատում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: 

Հարցին, թե մտավախություն չունի՞, որ վեթինգի արդյունքում ջրի երես դուրս կգան նախորդ իշխանությունների հետ ունեցած իր կապերը, քանի որ  նախկին համակարգում էլ աշխատել, ԱԱԾ տնօրենը պատասխանեց.

«Ի՞նչ կապեր ունեմ, որ ջրի երես դուրս չի եկել, կա՞ էստեղ մի հոգի, ով նախկին համակարգում չի աշխատել, ես ծառայել եմ Հայաստանի Հանրապետությանը»,- եզրափակեց Վանեցյանը: