Ջերմորեն շնորհավորում եմ մեր կյանքը խնդությամբ ու սիրով լցնող երեխաներին և մաղթում նրանց անսպառ ուրախություն, ջերմություն, ինչպես նաև մանկական անկեղծությամբ լցված երազանքների իրականացում:

Լինելով երեք երեխաների հայր՝ ցանկանում եմ ընդգծել, որ յուրաքանչյուրս մեզ վրա պետք է պատասխանատվություն վերցնենք մեր երեխաների ապագան կառուցելու, պատասխանատու լինենք նրանց առողջության, կրթության ու դաստիարակության համար: 

Մենք չպետք է թույլ տանք, որ մեր անգործության կամ չկշռադատված քայլերի պատճառով տուժեն մեր երեխաները: Նրանց կյանքում հաղթանակներ ապահովելու համար այսօր պետք է գործենք և դեպի զարգացում տանենք մեր պետությանը, քանի որ պարտավոր ենք մեր երեխաներին ժառանգել հզոր և միասնական Հայաստան:

Սիրելի՛ երեխաներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ համար այսքան կարևոր օրը և մաղթում մեծագույն հաջողություններ ձեր ողջ կյանքի ընթացքում:

Թող ձեր պատկերացրած կյանքի բոլոր հրաշքներն ապրեք ու լիանաք:

«Միասնություն» շարժման ղեկավար՝ Արման Վարդանյան