«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հերթական անգամ խոշորամասշտաբ աջակցություն է տրամադրել Գեղարքունիքի մարզի ավելի քան 115 զինծառայողների ծնողների: Հիմնադրամի աջակցությամբ Մարտունի քաղաքի և հարակից գյուղերի զինծառայողների ծնողները հնարավորություն են ունեցել այցելել Արցախ և տեսակցել իրենց որդիներին: Քաջ գիտակցելով սահմանների ամրության ու սահմանպահ զինվորների դերն ու նշանակությունը՝ Գագիկ Ծառուկյանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում զինծառայողներին ու նրանց ընտանիքներին:
Արցախի զորամասեր այցելելու և որդիներին տեսակցելու համար ծնողներին տրամադրվել են հարմարավետ ավտոբուս և առաջին անհրաժեշտության պարագաներով լի ծանրոցներ:
Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ ծանրոցներ են տրամադրվել նաև այն զինծառայողների ծնողներին, ովքեր, գյուղատնտեսական աշխատանքներով և տարբեր խնդիրներով պայմանավորված, չեն կարողացել մեկնել Արցախ: ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավորներն ու ԲՀԿ կանանց խորհրդի փոխնախագահը Մարտունիում հանդիպել են զինծառայողների ծնողների հետ, նրանց փոխանցել Գագիկ Ծառուկյանի ուղերձն ու զինվորների համար պատրաստած ծանրոցները: