Շիրակի մարզում հունիսի  4-ի երեկոյան  գրանցված ուժեղ  քամին ու  կարկուտը  մեծ վնասներ  է հասցրել:  Քամու  հետևանքով Գյումրիում պոկվել են  շինությունների կտուրներ:  Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻ  Շիրակի մարզային փրկարարական վարչությունից, քամին պոկել է Գյումրու Նալբանդյան 6 Ա տան տանիքը  և գցել փողոց՝  ճանապարհը դարձնելով անանցանելի, իսկ տան մուտքն ու ելքը արգելափակել։ Դեպքի վայր է ժամանել Շիրակի մարզի հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ։ Տարածքը մեկուսացվել և հոսանքազրկվել:

Ուժեղ քամին ու կարկուտը վնասներ  է հասցրել նաև  Ախուրյանի և  Ամասիայի տարածաշրջանների համայնքներին՝ արմատախիլ են  եղել ծառեր, պոկվել տանիքներ, իսկ կարկուտից վնասվել ցանքատարածություններ:  Հիմնականում տուժել են աշնանացան ցորենի ցանքատարածությունները: Վնասի չափերը ճշտվում են: