42-ամյա Ջիլլ Հադդինգթոնն ուժեղ ցավեր ուներ ոտքի շրջանում անսովոր վնասվածքից հետո, որը ստացել էր 2015 թվականի սեպտեմբերին: Կինը ոտքի վրա է գցել օծանելիքի շիշը, ինչից հետո ոտքն ուռել է, թեքվել եւ պատվել խոցերով:
Գրեթե 2 տարի Ջիլլը տառապել է այդ ցավից: Բժիշկները կնոջ մոտ ռեգիոնար ցավային սինդրոմ են ախտորոշել, որը ժողովրդական լեզվով անվանում են «ինքնասպանության հիվանդություն»:
Ջիլլն այժմ կարող է տեղաշարժվել միայն հաշմանդամի սայլակով: Բժիշկների կարծիքով՝ պատճառը կարող է լինել այն, որ Ջիլլը տառապում է ֆիբրոմալգիայով, որն առաջանում է մկաններում եւ հոդերում:
Կնոջ կյանքն իրական մղձավանջի էր վերածվել, եւ այդ ժամանակ նա որոշել էր անդամահատել ոտքը: Սկզբում բժիշկները ցնցված են եղել այդ որոշմամբ, սակայն ծանոթանալով նրա հիվանդության հետ՝ նույնպես համաձայնել են կատարել վիրահատությունը: Վիրահատությունը տեղի է ունեցել 2017թ.:
«Ես վերջապես կարողացա ինքնուրույն քայլել: Դա ճիշտ որոշում էր»,- ասել է 42-ամյա Ջիլլը: