36-ամյա Ալյոնա Վոդոնաեւան Տատյանա Կալնիցկոյի եւ Վլադիմիր Սոլովյովի հարսանիքի գլխավոր աստղն է դարձել։ Նորապսակներն իրենց հարսանեկան արարողությունը կազմակերպել են 90-ականների ոճում։

Խնջույքին «Դոմ 2» ռեալիթի շոուի նախկին մասնակիցը ներկայացել է թեթեւաբարո կնոջ կերպարում, որով «Գեղեցկուհին» ֆիլմից հետո հայտնիություն բերեց Ջուլիա Ռոբերթսին։ Վոդոնաեւան կրում էր սպիտակ տոպ, որը թափանցիկ էր եւ նկատելի էր դարձնում բարեմասնությունները, ինչպես նաեւ կապույտ կիսաշրջազգեստ եւ բարձրակրունկ, լաքապատ բոտֆորտներ։ Այս ամբողջ գեղեցկությունն ամբողջացրել էր կեղծամը։  

Միջոցառմանը Ալյոնայի պահվածքը շատ հեռու էր համեստից։ Հեռուստաաստղը սիրահետում էր տղամարդկանց։ Իսկ ամենաէպատաժային արարքը դարձավ լեզբիական համբույրը։ Ալյոնայի հետ համբուրվողը «Ամուրին 4» շոուի երկրորդ եթերաշրջանի մասնակից Վլադա Յակուշեւսկայան էր։ Վլադան գրկել էր ընկերուհու գոտկատեղը, իսկ Ալյոնան շոյում էր նրա երեսը։

Օգտատերերը շատ էմոցիոնալ են արձագանքոլ այս ամենին։ «Ու՞ր է գնում աշխարհը», «Սա ի՞նչ պահվածք է», «Անդուր է, իհարկե։ Երկուսն էլ խնամված, գեղեցիկ կանայք են։ Շատ եմ խղճում ձեր երեխաներին։ Ձեր պահվածքի պատճառով նրան դպրոցում կարող են ծաղրել, նվաստացնել», - գրել են նրանք։

 

 

Աղբյուրը՝  news.am