ՀՀ արտգործանախարար Զոհրաբ Մնացականյանը Վաշինգտոն այցի ընթացքում հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ:

 

«Գոհ եմ Բոլթոնի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ դրական, ծավալուն և հետաքրքիր քննարկումից: Քննարկել ենք Հայաստանի ու տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հարցերը, ինչպես նաև ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև երկկողմ համագործակցությունը:

 

ԱՄՆ-ը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր կարևոր դեր է խաղում՝ Ռուսաստանի ու Ֆրանսիայի հետ միասին»,- Twitter-ում գրել է Մնացականյանը: