Հունիս 21-ին Հայ-ռուսական համալսարանի Իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ կլոր-սեղան քննարկում՝ «Ծխելու համապարփակ արգելքը պետական հոգածությո՞ւն, թե՞ մարդու ինքնավարություն» թեմայով:
Քննարկմանը հրավիրված էին մասնակցելու քաղաքացիական հասարակության, պետական մարմինների և ակադեմիական հաստատությունների ներկայացուցիչներ։
ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում քննարկման մասնակից, փաստաբան Արամ Վարդևանյանը կարծիք հայտնեց, որ պետական իշխանությունը ուղղակիորեն սահմանափակում է մարդու ազատությունը. «Ծխախոտի տոտալ արգելքի նախագիծն ուզում եմ այլ ասպեկտից դիտարկել. ի վերջո՝ ձեռնարկատիրական գործունեությունը սեփականության իրավունքի տեսակներից մեկն է: Ինչպես գիտեք, մարդու սեփականության իրավունքը չեք կարող կամայականորեն սահմանափակել կամ, առավել ևս, զրկել: Հակառակ դեպքում՝ դա պետք է փոխհատուցման ապահովմամբ իրականացվի: Կան բազմաթիվ նարգիլե, սիգար ակումբներ, որոնք իրենցից ենթադրում են ներդրումներ և որոշակի բիզնես պլան են ենթադրել: Այո՛, օրենսդիրը կարող է նոր օրենքներ ընդունել, բայց դրանք չպետք է հանգեցնեն այդ մարդկանց սեփականազրման՝ առանց փոխհատուցման տրամադրման»,- ասում է Վարդևանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում.
Իր կարծիքը մեզ հետ զրույցում հայտնեց նաև Հայկական առողջապահական ազգային խորհրդի կոալիցիայի նախագահ, բժիշկ Գևորգ Գրիգորյանը, ով պնդում է՝ օրենքն իրենից ենթադրում է արգելքներ, զրկումներ. «Օրենքը չափազանց ծայրահեղական վիճակոում է: Համաշխարհային պրակտիկան գնում է այլընտրանքների ճանապարհով, սակայն այս օրենքը ծխող մարդուն չի տալիս այլընտրանք»:
Մանրամասները՝ տեսանյութում