ԱԺ-ում քննարկվում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նոր անդամի ընտրության հարցը։ Առաջադրված թեկնածուն Էդգար Ճաղարյանն է։

«Բարգավաճ Հաայստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը թեկնածուին հետևյալ հարցն ուղղեց․ «Դուք որպես երիտասարդ, խոստումնալից անձ և որպես այս պաշտոնում առաջադրված թեկնածու, ինչպիսի՞ ստեղծագործական մոտեցում ունեք, ի՞նչ առաջարկներ ունեք գնումների գործընթացի առումով և ինչպիսի՞ առաջարկ ունեք, որ գերիշխող դիրքի հնարավորությունները նվազեն և որևէ տնտեսվարող իր գերիշխող դիրքը չչարաշահի»։

Մանրամասները՝ տեսանյութում։