Երեկ, հունիսի 30-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում Վանանդ գուղի բնակիչ 28-ամյա Խաչատուր Մուրադյանը իր վարած BMW մակնիշի 90 QQ 095 համարանիշի ավտոմեքենայով Վանանդ-Հուշակերտ ավտոճանապարհի 6 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Խ․ Մուրադյանը տեղում մահացել է։