Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղում հուլիսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. մայրը 21-ամյա որդուն կախված է գտել գոմում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:

 

Նա հավելեց, որ երիտասարդ տղան 6 ամիս առաջ էր զորացրվել: Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է նախաքննություն: