Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ավտովթարից տուժած 20-ամյա Ծաղիկ Համբարձումյանը ևս հիվանդանոցում մահացել է:

Ավելի վաղ նա վիրահատվել էր՝ շնչառական խնդիրների վերացման և վերջույթները փրկելու նպատակով, վիրահատությունը հաջող էր անցել:

Նշենք, որ նա Երասխ գյուղի բնակիչ էր, Արարատ քաղաքի տատիկի տնից վերադառնալիս է եղել, երբ տեղի է ունեցել վթարը:

Հիշեցնենք՝ հուլիսի 6-ին՝ ժամը 15:15-ին, որ Արարատի մարզում' Զոդի կամրջի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել էին «Toyota», «ՎԱԶ-2106» և «ԳԱԶել» մակնիշների ավտոմեքենաները:

Պարզվել է, որ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան սպասարկել է Արարատ-Երասխավան երթուղին: ՃՏՊ-ի հետևանքով ավտոմեքենայի վարորդը (ծնված 1962 թ.), մահացել է:

Ժամը 22:35-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 20:45-ի սահմաններում Արարատի ԲԿ է տեղափոխվել ևս 2 տուժած՝ (ծնված 2004 թ., գյուղ Երասխ և ծնված 1998 թ., գյուղ Արմաշ): Տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար։ Առաջինի մոտ ախտորոշվել է ձախ սրունքի սալջարդ, իսկ մյուսի մոտ՝ սրտի առիթմիա): Երասխ գյուղի բնակիչը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:

Կային տասնյակից ավելի տուժաներ և արդեն 7-ից ավել զոհեր: