Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը գալիս է Երևան: Այդ մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում:

«Ես Երևան եմ վերադառնում, մի բաժակ Shakmat բրենդի լցրե՛ք ինձ համար: Հոկտեմբերին ելույթ եմ ունենալու Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների WCIT (World Congress on Information Technology) կոնգրեսում», - գրել է նա: