Նյու Յորքի իշխանություններն արգելել են նահանգի տարածքում կտրել կատուների եղունգները, հաղորդում է The Huffington Post-ը։
Այժմ նահանգում չի կարելի կտրել կատուների եղունգները, եթե անասնաբույժը չի համաձայնել այդ գործընթացին։
Նշվում է, որ դա բացասաբար է ազդում կենդանիների վրա, որոնք քրոնիկական ցավերի պատճառով սկսում են իրենց ագրեսիվ և անգամ անկանխատեսելի պահել։
Արդյունքում ամեն ինչ հաճախ ավարտվում է նրանով, որ տերերը նրանց ապաստարաններ են հանձնում։
Համապատասխան օրենքն արդեն ստորագրել է նահանգապետը։ Իրավախախտներին հազար դոլարի չափով տուգանք է սպառնում։