Բարձրագույն դատական խորհուրդը օգոստոսի 2–ին գաղտնի քվեարկությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է ընտրել դատավոր Արթուր Պետիկի Մկրտչյանին: Այդ մասին հայտնում է Բարձրագույն դատական խորհրդը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել, երբ Դատավորների ընդհանուր ժողովը ԲԴԽ անդամի թեկնածու էր առաջադրել դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանին։

Վարդազարյանն այժմ ԲԴԽ նախագահն է։