Հրազդանի Վ.Զաքարյանի անվան երիտասարդական մարզամշակութային ուսումնական կենտրոնի հաշվապահը հայտնվել է մեղադրյալի աթոռին:
Նարինե Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա աշխատելով Հրազդանի Վ. Զաքարյանի անվան երիտասարդական մարզամշակութային ուսումնական կենտրոնոմ որպես գլխավոր հաշվապահ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2018թ. ապրիլ ամսից մինչև 2019թ. փետրվար ամիսը ներառյալ, մեկ միասնական դիտավորությամբ յուրացման եղանակով հափշտակել է խոշոր չափերի 1.142.035 ՀՀ դրամ գումար:
Նարինե Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: