Արդեն չորրորդ օրն է, ինչ Ադրբեջանի Ուջարի շրջանի Չինիի գյուղում ոստիկանականան ուժեր են կենտրոնացնում, որպեսզի բռնեն անհասկանալի մազոտ արարածի, որը վախ և սարսափ է առաջացնում տեղի բնակչության մոտ:
Այս մասին Oxu.Az- ին են հաղորդել շրջանի ոստիկանության վարչությունից:
Արդեն մի քանի օր է՝ տեղի բնակչությունը չի դադարում խոսել այն հրեշի մասին, որը գիշերը հայտնվում է գյուղում և վախեցնում բոլորին: Կանայք և երեխաները, և երբեմն նույնիսկ տղամարդիկ, վախենում են երեկոյան դուրս գալ:
«Սև է, բուրդով ծածկված, ուղիղ քայլքով, արագավազ», - պատմում են գյուղացիները:
«Մենք չենք կարծում, որ անհայտ արարածը թաքնվում է գյուղի մերձակայքում, բայց երեկոյան այդ տարածքում պահակակետեր կտեղակայենք: Իսկ բնակիչների վախերը անհիմն են, քանի որ այդ արարածը դեռ ոչ ոքի չի վնասել, տնային անասուններն ու թռչունները նույնպես անվնաս են», - նշում են ոստիկանները։
Ոստիկանության աշխատակիցների մեկը պնդում է, որ ինքն անձամբ է տեսել անհասկանալի արարածին: Սերժանտի խոսքով ՝ արարածը սողացել է դեպի իր տան դարպասները, բայց տղամարդու հայացքից արագ անհետացել է: