Ավելի քան ութ հազար մարդ Է տարհանվել իսպանական Գրան-Կանարիա կղզում օգոստոսի 17-ին սկսված բնական հրդեհի պատճառով, կղզի, որը խոշորագույններից մեկն Է Կանարյան արշիպելագում և ժողովրդականություն Է վայելում զբոսաշրջիկների շրջանում: Այդ մասին ասված Է հայտարարության մեջ, որը հրապարակվել Է տարածաշրջանի կառավարության կայքում: Ավելի վաղ հաղորդվել Է հինգ հազար մարդու տարհանման մասին:
Ինչպես հայտարարել Է կանարյան կղզիների ղեկավար Անխել Վիկտոր Տորեսը, որի խոսքը մեջբերվում Է հայտարարության մեջ, Գրան-Կանարիա կղզին կրակը շարունակում Է մոլեգնել՝ «չենթարկվելով զսպման կամ հսկողության»: Տորեսի տվյալներով՝ բռնկման տարածությունը հասել Է արդեն 3400 հեկտարի: Կրակի տարածումը հանգեցրել Է 20 ճանապարհների փակմանը տարածաշրջանում, որտեղ մոլեգնում Է կրակը: Իրադրությունը բարդանում Է սաստիկ քամու պատճառով:
Կանարյան կղզիների իշխանությունների հայտարարության համաձայն, լույս օգոստոսի 19-ի գիշերը կրակի մարման համար ուղարկվել Է 400 մարդ, օգոստոսի 19-ի առավոտյան աշխատանքներում գործի կդրվի արդեն 700 մարդ: Նրանց կմիանա 17 միավոր ավիատեխնիկա, ներառյալ 4 հիդրոինքնաթիռ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: