Համացանցում մեծ տարածում է ստացել օպտիկական պատրանք ունեցող տեսանյութը, որտեղ ագռավը կարծես ճագար լինի: Տեսանյութը հրապարակվել է Dan Quintano-ի Twitter-ի էջում:

Սոցցանցում հայտնված տեսանյութը մինչ օրս ավելի քան մեկ միլիոն դիտում և տասնյակ հազարավոր լայքեր է հավաքել:

Հրապարակման հեղինակը մեկնաբանության մեջ նշել է, որ շոյում է ճագարի քիթը: Սրանով նա տարակուսանքի մեջ է գցել հազարավոր օգտատերերի:

«Ես ինչ է թմրանյութի ազդեցության տա՞կ եմ: Ես թռչուն եմ տեսնում», «Ամենատարօրինակ ճագարի ականջները, որ երբևէ տեսել եմ»,- գրել են օգտատերերը:

Այնուամենայնիվ, շատերը միակարծիք են գտնվել, որ տեսանյութում դժվար է թռչուն տեսնել և ոչ թե ճագար:

 

Առաջարկում ենք նաև
Ամենադիտված
Լրահոս
Հեռ.` +37410 210117, էլ. փոստ` [email protected]
2013-2019 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: MediaMall.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է: