Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ իրենց աշխատանքային հարաբերությունների դադարացմանն ուղղված գործողությունների ոչ իրավաչափ ճանաչման պահանջի վերաբերյալ և նշել, որ դատարանը պարտավորեցրել է ԵՊՀ ղեկավարությանն իրենց աշխատանքից չազատել:
 
Հիշեցնենք, որ Վահագն Վարագյանը իր հեռացումը պատճառաբանել էր հանրապետական կուսակցության անդամ լինելով: ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը այդ պաշտոնը ստանձնելու պահից ի վեր ջանք չի խնայել՝ համալսարանը նախկիններից ազատագրելու ուղղությամբ: Իսկ Գևորգ Մուրադյանին այս հարցում աջակցել են հայտնի ռեսթարթցիները, որոնք էլ նախատեսում էին իրենց կադրերով համալրել ԵՊՀ-ն: Սակայն պետք է նշել, որ Մուրադյանի մոտ սորոսականների համար ճանապարհ հարթելը հալած յուղի պես չի ընթանում: Անգամ ռեկտոր Արամ Սիմոնյանի հեռանալը Մուրադյանի ձեռքբերումը չէր, Սիմոնյանը հեռացավ՝ ի ցույց դնելով այն մթնոլորտը, որը ձևավորվել է Մայր Բուհում, խնդիրները հոգաբարձուների խորհրդում նույնպես շարունակվում են:
 
Ի դեպ, այդ խնդիրները ավելանալու են դատարանի կայացրած նման վճռից հետո, չէ՞ որ եթե խորհուրդը չի բողոքարկում այդ որոշումը, ուրեմն առնվազն պետք է հրաժարական տա: Դատարանի որոշումը անշուշտ էական փոփոխություններ է ենթարկելու սորոսականների ծրագրերը կապված Մայր Բուհի գրավման հետ, և այս անգամ Մուրադյանին կարող են նաև չներել, հատկապես, որ վաղուց շրջանառվում է այդ պաշտոնի հավակնորդ ևս մեկ անձի՝ իմքայլական Հովհաննես Հովհաննիսյանի անունը, ում կարող են ընտրել՝ որպես ձախողումը ձախողումի հետևից գրանցող Մուրադյանի փոխարինող…