Այսօր՝ օգոստոսի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 09։45-ի սահմաններում Սեբաստիա և Շահումյան փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes C 200 մակնիշի 08 AA 848 համարանիշի և 35 TD 969 համարանիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով Mercedes-ներից 35 TD 969 համարանիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է, 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի էլ տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը