Սաուդյան Արաբիայի արքայադուստր Հասու բինտ Սալմանը՝ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բին Սալման ալ Սաուդի քույրը, Ֆրանսիայում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման և 10 հազար եվրո տուգանքի: Այդ մասին հայտնում է Reuters-ը։
Արքայադուստրը մեղավոր է ճանաչվել Ֆրանսիայի քաղաքացուն ծեծի ենթարկելու և բռնի բանտարկության համար: Արքայադստեր թիկնապահը նույնպես դատապարտվել է 8 ամիս պայմանական և 5 հազար եվրո տուգանքի։ Դեպքը պատաել է 2016թ․, սաուդյան արքայադուստրը մեղադրվել է աշխատողի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:
Արքայադստեր Փարիզի նստավայր հրավիրված աշխատողը, համաձայն երկրի սովորությունների, լուսանկարել է լոգարանը նախքան կոտրված լվացարանը ամրացնելը: Արքայադուստր Սալմանի լուսանկարները երբեք մամուլում չեն հրապարակվում, ուստի աղջիկը համարել է, որ աշխատողը իրեն է լուսանկարում: Նա կանչել է իր թիկնապահին, որը սկսել է անմիջապես ծեծել տղամարդուն, այնուհետև ստիպել ծնկի գալ և համբուրել աղջկա կոշիկները։ Ծեծի ենթարկված տղամարդու պնդմամբ՝ արքայադուստրը ճչացել է․ Սպանիր դրան՝ այդ շանը․ նա չպիտի ապրի»։