Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քաղաքացիներին առաջարկել է կոռուպցիայի դեմ պայքարի ֆլեշմոբ անցկանցնել: Նա Facebook-ում տեսաուղերձ է ձայնագրել, որում կոչ է արել միասին դիմակայել օրենքի խախտումներին՝ տեղեկացնում է RIA Novosti-ն։

«Մենք երբեք չենք հաղթահարի կոռուպցիան, եթե դուք աչք փակեք դրա վրա: Կաշա՞ռք են պահանջում: Առաջարկում են «ատկա՞տ»:

Խնդրում եմ՝ մի՛ լռեք»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը: Նա նշել է, որ հեշթեգներ դնելը կամ տեսանյութեր նկարահանելը պարտադիր չեն, հարկավոր է միայն զանգահարել թեժ գիծ և հայտնել իրավախախտման մասին:

Սեպտեմբերի սկզբին Ուկրաինայում աշխատանքն է սկսել Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը։