Հնդկաստանի IndiGo մասնավոր ավիաընկերության ինքնաթիռը, որը մեկնել էր Գոա – Դելի երթուղով, հարկադրված է եղել շտապ վերադառնալ արտաթիռի կետ շարժիչի բռնկումից հետո: Այդ մասին սեպտեմբերի 30-ին հայտնել է IANS գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ բռնկումն արձանագրվել է այն բանից 15 րոպե անց, երբ ավիահանրանավն օդ է բարձրացել: Օդանավում եղել է շուրջ 180 ուղեւոր, այդ թվում՝ Գոայի նահանգի շրջակա միջավայրի նախարար Նիլեշ Քաբրալը:
«Ուղեւորները տեսան, թե ինչպես է շարժիչը բռնկվել, եւ բոլորն էլ խուճապի Էին մատնվել: Սակայն անձնակազմն այդ իրավիճակում շատ պրոֆեսիոնալ գործեց»,- ասել է պաշտոնյան: Նշվում է, որ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել արտաթիռի օդանավակայանում, ինչից հետո ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ տարահանվել են: Միջադեպի հետեւանքով տուժածներ չկան, նշել է գործակալությունը:
ՆՄԱՆ ՆՅՈՒԹԵՐ