ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանց վարկանիշի մասնակիցների միագումար կարողությունը հասել Է 2,96 տրլն դոլարի, իսկ միջին կարողությունն ավելացել Է մինչեւ 7,4 մլրդ դոլար: Դա հետեւում Է այն վարկանիշից, որը հոկտեմբերի 2-ին հրապարակել Է Forbes հանդեսը:
«400 ամենահարուստ ամերիկացիների կարողությունը հասել Է ռեկորդային 2,96 տրլն դոլարի, ինչը 2,2 տոկոսով ավելի Է, քան 2018 թվականին»,-հայտնել Է հրատարակությունը: Ընդ որում՝ վարկանիշի մասնակիցների միջին կարողությունը տարվա ընթացքում աճել Է 200 մլն դոլարով՝ մինչեւ 7,4 մլրդ դոլար:
Հանդեսում ճշտել են, որ 2019 թվականի վարկանիշում հայտնվելու շեմը կազմել Է 2,1 մլրդ դոլար: