Դիեգո Արմանդո Մարադոնայի գլխավորած «Խիմնասիա Լա Պլատան» առաջին հաղթանակն է տարել Արգենտինայի առաջնությունում։
Արգենտինայի առաջնության 9-րդ տուրում «Խիմնասիա Լա Պլատան» 4։2 հաշվով հաղթել է «Գոդոյ Կրուսին»։
9 տուրից հետո «Խիմնասիան» 4 միավորով նախավերջին (23) տեղում է։
Մարադոնան իր թիմի առաջին հաղթանակը նշել է հանդերձարանում պարով: