Ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչակակ բաժանմունքում ՀՀ քր.օր-ի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ Արագածոտնի մարզի Սաղմոսավան համայնքի ղեկավար 33-ամյա Գևորգ Ավագյանի նկատմամբ, հայտնում է Shamshyan.com-ը։

Աշտարակի ոստիկանները պարզել են, որ այս տարվա հունիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում Սաղմոսավանք վանական համալիրում Գ. Ավագյանի գիտությամբ կայանատեղիի համար վարորդներից հավաքագրված 1 մլն 595 հազար դրամ գումարից Սաղմոսավանք համայնքի բյուջե մուտքագրվել է 119 հազար 600 դրամը, իսկ մնացածը 1 մլն 475 հազար դրամը նրա կողմից յուրացվել է։

Քրեական գործը փոխանցվել է Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզի քննչական վարչություն։