Շվեյցարական Credit Suisse բանկը հրապարակել է հաշվետվություն համաշխարհային հարստության մասին: Շվեյցարացիները Հայաստանին ներառել են միջինից էլ ցածր եկամտով երկրների շարքում: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն:
Հայաստանի բնակչության ընդհանուր հարստությունը կազմում է 42 միլիարդ դոլար:
Վրաստանը նույնպես ներառվել է միջինից ցածր եկամտով երկրների շարքում: Վրացիների ընդհանուր հարստությունը կազմում է 37 միլիարդ դոլար:
Իսկ Ադրբեջանը միջինից բարձր եկամտով երկրների ցանկում է' ընդհանուր 83 միլիարդ եկամտով:
Credit Suisse-ի գնահատմամբ' 2019 թվականին ՀՀ մեկ քաղաքացուն բաժին ընկնող միջին գումարի չափը 19 517 դոլար է: