Սիրիացի քուրդը հրդեհել է իրեն Ժնեւում փախստականների հարցերով ՄԱԿ գործակալության գլխավոր գրասենյակի առջեւ, հայտնում է AP-ը։
Ոստիկանության ներկայացուցիչ Սիլվեն Գիյոմ Ժանտիլը հայտնել է, որ 1988թ․ ծնված տղամարդը ապրում է Գերմանիայում։ Նա իր վրա բենզին է լցրել եւ այրել։ Պահապանները հանգցրել են կրակը, եւ տղամարդը տեղափոխվել է Լոզանի հիվանդանոց, որը մասնագիտացած է այրվածքների բուժման մեջ։
Ոստիկանությունում չգիտեն, թե թողել է արդյոք տղամարդը քաղաքական երկտող։ Ներկայում նրա վիճակը ծայրահեղ ծանր է, որպեսզի հարցաքննեն։
Այս ամսվա սկզբին թուրքական զորքերը ռազմական գործողություն էին սկսել քրդական զինյալների դեմ հյուսիսային Սիրիայում։